Certification

Certification

Սերտիֆիկացում

Սերտիֆիկացում

1998 թ-ից «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կազմում գործում է հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինը, որը այժմ հավատարմագրված է Հավատարմագրման ազգային մարմնի կողմից և ընդգրկված է ԱՐՄՆԱԲ-ի միասնական ռեեստրում (հավատարմագրման վկայագիր 017/S-038)։ «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ ԱՍՄ-ն ինչպես իր ոլորտի ընդգրկումով, այնպես էլ ծառայությունների մատուցման որակով, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման համակարգում գործող շինարարական նյութերի և արտադրանքի առաջատար, կայացած, անկողմնակալ սերտիֆիկացման մարմին, որը պահպանում է առաջատարի դիրքը այդ բնագավառում։
Առաջատար դիրքի մասին են վկայում`

- ներդրված և միջազգային ճանաչում ունեցող ավստրիական «TÜV AUSTRIA» կազմակերպության կողմից սերտիֆիկացված որակի կառավարման համակարգը,
- սերտիֆիկացման մարմնում աշխատող բանիմաց, փորձառու, վերապատրաստված փորձագետները:

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իրականացնում է համապատասխանության գնահատման աշխատանքներ պարտադիր և կամավոր սերտիֆիկացման (խմբաքանակ և սերիական թողարկում) ձևով։ Գործընթացը կատարվում է համաձայն Մաքսային միության/Եվրասիական տնտեսական միության(ՄՄ ՏԿ 003/2011 Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ), ազգային տեխնիկական կանոնակարգերի (ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին, պորտլանդեմենտային կլինկերին ներկայաց­վող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 1136-Ն որոշում , ) և հավատարմագրման ոլորտում ընդգրկված ստանդարտացման փաստաթղթերի պահանջների ՝ կիրառելով ԵԱՏՀ խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի N44 «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» որոշմամբ , ՀՀ Կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» №56-Ն որոշմամբ սահմանված Թ1, Թ2 և Ժ ընթացակարգերը և «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ ԱՍՄ-ի կողմից մշակված 10QP41 «Արտադրանքի սերտիֆիկացման կարգ»-ը։

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը կատարում է համապատասխանության գնահատման աշխատանքներ իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում։

Հավատարմագրման ոլորտին կարող եք ծանոթանալ ԱՐՄՆԱԲ-ի կայքում տեղակայված միասնական ռեեստրից կամ այցելելով Կորյունի 19 ա հասցեում գտնվող Շինսերտիֆիկատ ՍՊԸ-ի գրասենյակ, ինչպես նաև էլեկտրոնային փոստի (info@shincertificate.net) միջոցով։

Սերտիֆիկացման ոլորտը ընդլայնելու կամ կրճատելու, կասեցնելու կամ դադարեցնելու կամ մերժելու կանոնները, ինչպես նաև կամավոր սերտիֆիկատների տրամադրման գործընթացը, սխեմաները, պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները և շնորհված սերտիֆիկատը վկայակոչելու ձևերը սահմանված են սերտիֆիկացման մարմնի կողմից մշակված 10QP41 «Արտադրանքի սերտիֆիկացման կարգ»-ում։ Սերտիֆիկացման մարմինը ունի հատատված բողոքների և գանգատների քննության ընթացակարգ(8QP21 «Բողոքների քննարկում և լուծում: Սպառողի բավարարվածություն»):

Մատուցվող ծառայությունների անկողմնակալությունը, գաղտնիությունը, թափանցիկությունը ապահովում են հայտատուների առավելագույն բավարարվածությունը:

Սերտիֆիկացման մարմինը իր աշխատանքների կատարման ժամանակ ղեկավարվում է անկողմնակալության սկզբունքով, որը Որակի կառավարման բնագավառում իր քաղաքականության հիմնական դրույթներից մեկն է և պատասխանատու է իր աշխատանքների կատարման անկողմնակալության համար և ապահովում է անձնակազմի զերծ լինելը ցանկացած առևտրային­, ֆինանսական և այլ ճնշումներից։

Անկողմանակալության դրույթները նկարագրված են 5qp21-1 «Որակի բնագավառում «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ քաղաքականությունը» և 5qp21-2 ««Շինսերտիֆիկատ» ՍՊԸ անկողմնակալության ապահովման քաղաքականությունը» փաստաթղթերում։

Շինսերտիֆիկատ ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացմն մարմինը գործում է շուրջ 25 տարի,ունի գործընկերների լայն շրջանակ,նվաճել է հայտատուների վստահությունը իր կողմից իրականացվող սերտեֆիկացման աշխատանքների վերաբերյալ,դրանով իսկ ապահովելով նաև ընկերության ֆինանսական կայունությունը։

Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ունի հաստատված գնացուցակ , որը ցանկացած այլ տեղեկատվության հետ մատչելի է հայտատուների համար և պահանջի դեպքում կարող է տրամադրվել թղթային կամ էլեկտրոնային ձևով:

Հեռախոս՝ (+374)10 526724

Էլեկտրոնային փոստի հասցե՝ info@shincertificate.net

ՍՄ Ղեկավար՝ Ալեքսանդր Վարդանյան։