Որակի քաղաքականություն
ՇԻՆՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՊԸ (այսուհետ` Կազմակերպություն) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում շինարարական նյութերի ու արտադրանքի փորձարկման և սերտիֆիկացման ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպություններից մեկը: Ընկերության գործունեության շրջանակների մեջ մտնում են նաև շինարարության որակի տեխնիկական հսկողություն, շենքերի և կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի հետազննություն, ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի մշակում:
Որակի բնագավառում Կազմակերպության հիմնական նպատակն է` բավարարել պատվիրատուների, պետական կարգվորող և վերահսկող մարմինների (ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 (ISO 9001-2015) ԳՕՍՏ ԻՍՕ /ԻԷԿ 17025-2019, ԳՕՍՏ ԻՍՕ /ԻԷԿ 17065-2013, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17067-2013) միջազգային, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի անընդհատ խստացող պահանջները որակի կառավարման համակարգի շարունակական բարելավման միջոցով:
Որակի բնագավառում հիմնական նպատակի իրագործման ռազմավարության հիմնական դրույթներն են.
Ամրապնդել ՇԻՆՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՊԸ վարկանիշը:
Բարելավել Կազմակերպության անձնակազմի աշխատանքային պայմանները:
Վերազինել և շարունակական զարգացնել փորձարկման լաբորատորիայի տեխնիկական բազան:
Ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը և համալիրը:
Սերտորեն համագործակցել պատվիրատուների հետ և զարգացնել հետադարձ կապի համակարգը օգտվելով դրա վերլուծության արդյունքներից:
Պահպանել կազմակերպությունում ստեղծված մասնագիտական ներուժը:
Գնահատել և ռացիոնալ կերպով օգտագործել կազմակերպության աշխատակիցներին, բարձրացնել նրանց մասնագիտական փորձառությունը:
Հատկացնել համապատասխան ռեսուրսներ՝ աջակցելու ռիսկերի կառավարման համար պատասխանատու անձանց:
Գիտակցելով որակի բնագավառում ռազմավարական դրույթների ապահովման կարևորությունը Կազմակերպության ղեկավարությունը պարտավորվում է`
1. Ստեղծել և պահպանել սույն քաղաքականության իրագործման համար բարենպաստ պայմաններ:
2. Ծառայությունները մատուցել` ապահովելով օբյեկտիվ, անկախ, անաչառ և վստահելի լինելու սկզբունքը:
3. Հատկացնել որակի կառավարման համակարգի արդյունավետ գործունեության համար պահանջվող ռեսուրսներ:
4. Վերահսկել սեփական կամ ենթակապալառու կազմակերպության ռեսուրսներով իրականացվող աշխատանքների որակը:
5. Առավելագույնս ձգտել բավարարել սպառողի պահանջները
6. Ռեսուրսների ճիշտ օգտագործման միջոցով շարունակաբար բարելավել ներդրված համակարգը, բարձրացնել դրա արդյունավետությունը:
7. Բարձրացնել անձնակազմի որակավորման մակարդակը, ապահովելով նրանց ուսուցումը, և պատրաստել մասնագետներ պահանջվող մասնագիտությունների գծով:
8. Կատարել որակի կառավարման համակարգի պարբերական վերլուծություն և գնահատում:
9. Ապահովել սույն դրույթների (քաղաքականության) ընկալումը և բանակցումը Կազմակերպության աշխատակազմի կողմից:
10. Որակի քաղաքականության իրականացման նպատակով ստեղծել Որակի նպատակներ, որոնք պետք է պարբերաբար և ըստ անհրաժեշտության վերանայել և փոփոխել: