Сертификация

Сертификация

Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման իրականացումը պայմանավորված է «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի, հոդ.8, մաս 5-ով:
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն որպես շինարարական արտադրանքի սերտիֆիկացման մարմին հավատարմագրված է 1998 թվականից:
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ (հավատարմագրման վկայագիր №017/S-019) ինչպես իր ոլորտի ընդգրկումով, այնպես էլ ծառայությունների մատուցման որակով, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման համակարգում գործող շինարարական նյութերի և արտադրանքի առաջատար, կայացած, անկողմնակալ սերտիֆիկացման մարմին, որը պահպանում է առաջատարի դիրքը այդ բնագավառում։
Առաջատար դիրքի մասին են վկայում`
    - ներդրված և միջազգային ճանաչում ունեցող գերմանական «TÜV NORD»  կազմակերպության կողմից սերտիֆիկացված որակի կառավարման համակարգը,
    - սերտիֆիկացման մարմնում աշխատող բանիմաց, փորձառու, վերապատրաստված փորձագետները: