Սերտիֆիկացում

Սերտիֆիկացում

Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման իրականացումը պայմանավորված է «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի, հոդ.8, մաս 5-ով:
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն որպես շինարարական արտադրանքի սերտիֆիկացման մարմին հավատարմագրված է 1998 թվականից:
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ (հավատարմագրման վկայագիր №017/S-019) ինչպես իր ոլորտի ընդգրկումով, այնպես էլ ծառայությունների մատուցման որակով, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման համակարգում գործող շինարարական նյութերի և արտադրանքի առաջատար, կայացած, անկողմնակալ սերտիֆիկացման մարմին, որը պահպանում է առաջատարի դիրքը այդ բնագավառում։
Առաջատար դիրքի մասին են վկայում`
    - ներդրված և միջազգային ճանաչում ունեցող գերմանական «TÜV NORD»  կազմակերպության կողմից սերտիֆիկացված որակի կառավարման համակարգը,
    - սերտիֆիկացման մարմնում աշխատող բանիմաց, փորձառու, վերապատրաստված փորձագետները:

 Սերտիֆիկացման ժամանակ Սերտիֆիկացման մարմինը կիրառում է օրենսդրությամբ նախատեսված համապատասխանության գնահատման ընթացակարգերից (սերտիֆիկացման սխեմ աներից, Մաքսային միության կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման սխեմաներից) որևէ մեկը կամ մի քանիսը՝ ըստ դրանց նշանակության։ 

Շինսերտիֆիկատ ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացմն մարմինն ունի մշակած սերտեֆիկացման կարգ, որին կարող եք ծանոթանալ Կորյունի 19ա հասցե այցելելով։

Շինսերտիֆիկատ ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացմն մարմինը գործում է շուրջ 20 տարի,ունի գործընկերների լայն շրջանակ,նվաճել է հայտատուների վստահությունը իր կողմից իրականացվող սերտեֆիկացման աշխատանքների վերաբերյալ,դրանով իսկ ապահովելով նաև ընկերության ֆինանսական կայունությունը։

  Շինսերտիֆիկատ ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացմն մարմինն ունի հաստատված գնացուցակ,պայմանագրի և հայտի օրինակելի ձև , ինչպես նաև բողոքների և գանգատների քննության ընթացակարգ,որոնց կարող եք ծանոթանալ  նշված հասցե այցելելով։