Մեր մասին
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության հավաստման համակարգում հավատարմագրված (փորձարկման լաբորատորիայի պետական հավատարմագրման վկայագիր №048/T-096, սերտիֆիկացման մարմնի պետական հավատարմագրման վկայագիր №017/S-038) մասնագիտացված կազմակերպություն, որը շինարարության ոլորտում իրականացնում է՝
- շինարարական արտադրանքի որակի հսկողություն լաբորատոր փորձարկումների միջոցով,
- շինարարական արտադրանքի համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում),
- որակի տեխնիկական հսկողություն,
- շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն,
- շենքերի միկրոկլիմայի գնահատում,
- այլ տարաբնույթ խորհրդատվական ծառայություններ շինարարության տեխնիկական սպասարկման ոլորտում:
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ ունի ներդրված Որակի կառավարման համակարգ (ՈԿՀ), որը 2009 թվականի օգոստոսի 27-ից սերտիֆիկացվել է միջազգային ճանաչում ունեցող գերմանական TUV NORD CERT GmbH սերտիֆիկացման մարմնի կողմից, իսկ 2022 թվականի մարտի 2-ից ավստրիական TUV AUSTRIA CERT GMBH սերտիֆիկացման մարմնի կողմից՝ ըստ ԻՍՕ 9001 միջազգային ստանդարտի պահանջների:
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ ծառայությունները մատուցում է ապահովելով օբյեկտիվ, անկախ, անաչառ և վստահելի լինելու սկզբունքը:
Ընկերության սերտիֆիկացման մարմինը հանդիսանում է ՀՀ համապատասխանության հավաստման համակարգում գործող առաջատար կառույցներից մեկը, ինչպես սերտիֆիկացման ոլորտի ընգրկումով, այնպես էլ ծառայությունների մատուցման որակով և արդյունավետությամբ:
Ընկերության անձնակազմը համալրված է ինչպես շինարարության բնագավառում բազմամյա փորձ ունեցող, այնպես էլ երիտասարդ հեռանկարային մասնագետներով, ինչը ապահովում է մատուցվող ծառայությունների բարձր որակը և պատվիրատուների բավարարվածությունը:
Կազմակերպության շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիան հագեցած է արդիական սարքավորումներով, ինչը թույլ է տալիս պատշաճ որակով կատարել գրունտների, մետաղների, եռակցված միացումների, ցեմենտի, լցանյութերի, բետոնի և շաղախների, բնական և արհեստական քարերի, ամրանների, խողովակների, ասֆալտաբետոնների փորձարկումներ:
Կազմակերպության երկրորդ լաբորատորիան՝ շինարարական ֆիզիկայի լաբորատորիան, իրականացնում է շենքերի և կառույցների էներգաաարդյունավետության, ինչպես նաև միկրոկլիմայի բնութագրերի գնահատում հետևյալ գործակիցների չափման միջոցով՝ օդի խոնավություն, օդի ջերմաստիճան, քամու արագություն, ջերմային ճառագայթում, լույսի չափում, օդի փոշու խտություն, շինարարության մեջ օգտագործվող մեկուսիչների ջերմահաղորդականություն, խոնավություն, խտություն, ջրակլանում, սեղմման ամրություն, ինքնուրույն այրման ժամանակ: