Ոսկե հուշամեդալ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար»

Ոսկե հուշամեդալ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար»


Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ի դեմս նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանի ոսկե հուշամեդալ հանձնեց «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ տնօրեն Ալեքսանդր Վարդանյանին «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար»: Նշենք, որ Ալեքսանդր Վարդանյանը արդեն 40 տարի այս բնագավառի նվիրյալներից է և 20 տարի հանդիսանում է «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ հիմնադիրն ու տնօրենը: